Այսօր: Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 143
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



03 սեպտեմբերի 2025 թ.

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ Ա. ՄՌԱՎՅԱՆ ՓՈՂՈՑ 2-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ ԹԻՎ 4 ՀԱՍՑԵԻ 05-005-0034-0020 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,076681 ՀԱ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍ, ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ 0,076681 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 0,028681 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42 և 43-րդ հոդվածներով, Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին 28 հունիսի 2008 թվականի ՀՕ-117-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության 27.10.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021 թվականի թիվ 75-ն հրամանով, հիմք ընդունելով Վիկտոր Վաչագանի Պետրոսյանի դիմումը, 24.08.2025 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը` ժառանգական գործ 176 և 177, որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը և այն հանգամանքը, որ 0,076681 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ` որոշում եմ.

1. Վաչագան Հարությունի և Սեդա Մարտիրոսի Պետրոսյանների ժառանգորդ՝ Վիկտոր Վաչագանի Պետրոսյանին (ծնված՝ 01.02.1966թ) պատկանող Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Ա. Մռավյան փողոց, 2-րդ փակուղի թիվ 4 հասցեում 1962 թվականին կառուցված բնակելի տուն՝ 10,20 քմ, 43,60 քմ և 26,00 քմ,  1973  թվականին կառուցված խոհանոց՝ 19,80 քմ, խորդանոց՝ 2,30 քմ, ավտոտնակ՝ 23,20 քմ, 1975 թվականին կառուցված անասնաշենք՝ 13,10 քմ, 1980 թվականին կառուցված սան հանգույց՝ 6,70 քմ, 1999 թվականին կառուցված անասնաշենք՝ 12,10 քմ և ծածկ 12,40 քմ ճանաչել օրինական, որպես նրա սեփականություն:

2. Ժառանգատուներ՝ Վաչագան Հարությունի և Սեդա Մարտիրոսի Պետրոսյաններին հատկացված 0,04 հա տնամերձ հողամասը և նրա 20%-ը ընդամենը 0,0480 հա՝ ճանաչել նրանց ժառանգորդ՝ Վիկտոր Վաչագանի Պետրոսյանի սեփականություն: 

3. Ավել օգտագործվող 286,81 քմ հողամասը կադաստրային արժեքի 30 %-ով՝ (15-րդ գոտի 792 դրամ) 1քմ-ն 237,6 ՀՀ դրամ ընդամենը 68150 (վաթսունութ հազար մեկ հարյուր հիսուն) ՀՀ դրամ, ուղղակի վաճառքի կարգով օտարել փաստացի օգտագործողին`Վիկտոր Վաչագանի Պետրոսյանին:

4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կամո Զարոյան   Արտյոմ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner