Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավար Ա. Խաչատրյանը՝ նշելով, որ բնակիչը բազմազավակ ընտանիքի հայր է և գտնվում է սոցիալապես անապահով վիճակում, ուստի առաջարկց զիջել 39782 /երեսունինը հազար յոթ հարյուր ութանասուներկու/ ՀՀ դրամ ապառքը: Առաջարկություններ և առարկություններ չեղան: Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
Ելույթ ունեցավ Նաիրա Մանուչարյանը շնորհակալություն հայտնելով համայնքի ղեկավարին և առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանին երեխաներին ընդառաջելու, խնդրանքը չմերժելու և խաչի լույսերը միացնելու համար, հանձնեց շնորհակալագրեր: Հարց բարձրացրեց նաև Վարդենիսի մարզադահլիճի վերանորոգման վերրաբերյալ, որին ի պատասխան համայնքի ղեկավարը նշեց, որ քաջատեղյակ է խնդրին և ձեռնարկվում են միջոցներ բարերարների միջոցով մարզադահլիճը վերանորոգելու ուղղությամ։
|