Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ և 25-րդ կետերով և հիմք ընդունելով համայնքի ղեկավար առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է Համաձայնություն տալ 2025 թվականի ընթացքում Վարդենիս համայնքում նպատակային հետևյալ սուբվենցիոն ծրագերի իրականցումը՝
- Վարդենիս քաղաքի 11 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում
- Վարդենիս համայնքի Գեղամաբակ և Շատվան բնակավայրում խորքային հորերի կառուցում, Ակունք բնակավայրում ոռոգման համակարգի կառուցում, Կախակն բնակավայրում ոռոգման ներքին ցանցի կառուցում,
- Վարդենիս համայնքի Գեղամասար և Նորաբակ բնակավայրերում ՕԿՋ-ի և կապտաժի կառուցում, Ակունք, Լուսակունք ու Ծովակ բնակավայրերում խմելու ջրի ներքին ցանցի կառուցում, Ազատ բնակավայրում ՕԿՋ-ի և արտաքին ցանցի կառուցում, Լճավան բնակավայրի խմելու ջրի ջրագծի արտաքին ցանցի կառուցում,
- Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի և Կութ, Ջաղացաձոր, Շատջրեք, Ծովակ, Տորֆավան, Այրք բնակավայրերի գերեզմանոցների ցանկապատում, Արցախյան պատերազմի զոհերի հիշատակի հուշահամալիրի կառուցում, Վարդենիս քաղաքի Լ․ Ազգալդյան, Երիտասարդության և Վ․ Մանուկյան խաչմերուկի պուրակի կառուցում, Վարդենիսի Գ. Կարապետյանի անվան զբոսայգու բարեկարգում, Վարդենիսի Սբ. Վարդան կոչվող տարածքի բարեկարգում,
- Վարդենիս համայնքի Ծովակ, Լուսակունք, Լճավան և Նորակերտ բնակավայրերի մանկապարտեզների կապիտալ նորոգում,
- Վարդենիս խոշորացված համայնքի Վարդենիս քաղաքի՝ Լ. Ազգալդյան, Երիտասարդության, Հ.Անդրեասյան, Իսակովի, Վ․ Համբարձումյան-Վ. Մամիկոնյան-Գործարանային փողոցների ասֆալտապատում և Ակունք բնակավայրի Ս․ Ավետիսյան և Բարեկամություն փողոցների և գերեզմանոց տանող ճանապարհի ասֆալտապատում, Դարանակ բնակավայրում երկու կամուրջների կառուցում, Շատջրեք բնակավայրի 3-րդ և 7-րդ փողոցների ասֆալտապատում,
- Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Երիտասարդության 2,3, 6, 11, 12, Լեռնագործների 1/1 և 1/2, Վ․Համբարձումյան 17 և 19, Արզոյան 2 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի ասֆալտապատում։
|