Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 81
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 81
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՆԵՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈՎԱԿԻՄ ԼԵՆՔԱՐԻ ՍԻՐԵԿԱՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ 05-083-0106-0025 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.25ՀԱ <<ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ>>ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՀՈՂԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ <<ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ԿԱՊԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ>> ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Հայաստանի Հանրապետության կառավարության>> 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն,որոշման 13-րդ և 49-րդ կետերի պահանջներով<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված <<ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի>>2024 թվականի մայիսի 14-ի թիվ 172 եզրակացությունը, Հովակիմ Լենքարի Սիրեկանյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկը՝ համայնքի ավագանին որոշում է.

1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վանևան բնակավայրի վարչական սահմաններում ընգրկված Հովակիմ Լենքարի Սիրեկանյանի սեփականություն հանդիսացող (Սեփականության իրավունքի վկայականներ N12092022-05-0012)  0.25 հա <<գյուղատնտեսական նշանակության>> այլ հողատեսքի նշանակությունը փոփոխել <<Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվաքների օբյեկտների>> էներգետիկայի նշանակության՝ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու համար

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(392.66 Կբ)
(952.04 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

 Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը նշելով, որ խոսքը վերաբերվում է Հովակին Լենքարի Սիրեկանյանին պատկանող Վանեվան բնակավայրում գտնվող 0,25 հա հողամասի նշանակությունը <<Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվաքների օբյեկտների>> էներգետիկայի նշանակությունը փոփոխելուն՝ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու համար:

Ինչպես նաև հավելեմ, որ ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ստացել է թիվ 172 դրական եզրակացությունը, և առաջարկում եմ տալ Ձեր համաձայնությունը՝ տվյալ փոփոխությունն իրականացնելու համար:

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 20 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner