Այսօր: Երեքշաբթի, 18 Մարտի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



17 մարտի 2025 թ.

ԱՐԱ ԱԶԱՏԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 05-065-0073-0006 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,19339 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշմամբ սահմանված կարգով և հիմք ընդունելով 18.02.2025 թվականի <<Թիվ 28 ՇՄՇ>> ԲԲԸ-ի կողմից տրված ինքնակամ շինության տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը և Արա Ազատի Մելքոնյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի 8-րդ փողոց, 8-րդ նրբանցքի 05-065-0073-006 կադաստրային ծածկագրով գույքին տրամադրել Մեծ Մասրիկ բնակավայր, 8-րդ փողոց, 8-րդ նրբանցք 15 հասցե:

2. Վարդենիս համայնքի, Մեծ Մասրիկ բնակավայրի 8-րդ փողոց, 8-րդ նրբանցք 15 հասցեի 05-065-0073-0006 կադաստրային ծածկագրով հողամասում 2007 թվականին ինքնակամ կառուցված նկուղ՝ 21,20 քմ (ներքին մակերես՝ 12,90 քմ), բնակելի տուն՝ 131,76 քմ (ներքին մակերես՝ 97,40 քմ), ձեղնահարկ՝ 58,86 քմ (ներքին մակերես՝ 47,70 քմ), բաց պատշգամբ 5,80 քմ, խորդանոց՝ 4,77 քմ (ներքին մակերես՝ 3,60 քմ), ավտոտնակ՝ 12,25 քմ (ներքին մակերես՝ 7,40 քմ), պարիսպ՝ 7,10 քմ, 2011 թվականին կառուցված բնակելի տուն՝ 6,95 քմ (ներքին մակերես՝ 6,60 քմ), աստիճանահարթակ՝ 13,0 քմ և հացատուն 14,37 քմ (ներքին մակերես՝ 12,30 քմ) մակերեսներով շինությունները (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023DVPPSZ) չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք՝ ճանաչել օրինական, որպես Արա Ազատի Մելքոնյանի սեփականություն:

3. Օրինականացումը իրականացնել հետևյալ սահմանված գներով.

3.1 Բնակելի տուն, նկուղ, ձեղնահարկ, աստիճանահարթակ, բաց պատշգամբ՝ 237,57 քմ x 10000 x 0.0631 = 149950 ՀՀ դրամ

3.2 Խորդանոց՝ 4,77 քմ x 6000 x 0.0631 = 1850 ՀՀ դրամ

3.3 Ավտոտնակ, հացատուն՝ 26,62 քմ x 6000 x 0.0631 = 10100 ՀՀ դրամ

4. Ընդամենը 161900 (մեկ հարյուր վաթսունմեկ հազար ինը հարյուր) ՀՀ դրամ, որը պետք է 60-օրյա ժամկետում մուծվի տեղական բյուջե (ինքնակամ շինության օրինականացման հաշվեհամար-900155101208):

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կամո Զարոյան   Աբգար Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
(2.86 Մբ)
(327.74 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner