Այսօր: Կիրակի, 6 Հոկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



04 հուլիսի 2024 թ.

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈԹՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 05-080-0040-0003 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,07435 ՀԱ ԵՎ 05-080-0040-0015 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,0675 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 10-րդ  հոդվածի 8-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1 հունիսի 2006 թվականի N 1051-Ն և Հայաստանի Հանրապետության  կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշումները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 05-080-0040-0003 ծածկագրով 0,07435 հա և 05-080-0040-0015 ծածկագրով 0,0675 հա հողամասերը ներկա դրությամբ սեփականաշնորհված չեն` որոշում եմ.

1. Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 05-080-0040-0003 կադաստրային ծածկագրով 0,07435 հա բնակավայրերի այլ հողատեսքը ճանաչել որպես Վարդենիս  համայնքի սեփականություն:

2. Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 05-080-0040-0015 կադաստրային ծածկագրով 0,0675 հա բնակավայրերի այլ հողատեսքը ճանաչել որպես Վարդենիս  համայնքի սեփականություն:

3. Սույն որոշմամբ Վարդենիս համայնքի սեփականություն ճանաչված Սոթք բնակավայրի 05-080-0040-0003 ծածկագրով 0,07435 հա և 05-080-0040-0015 ծածկագրով 0,0675 հա հողամասերը միավորել, որպես անշարժ գույքի մեկ միավոր: 

4. Միավորված 0,14185 հա հողամասին տրամադրել՝ Սոթք բնակավայր, 5-րդ փողոց, 1-ին նրբանցք 13 հասցե:

5. Վարդենիս համայնքի Սոթք բնակավայր, 5-րդ փողոց, 1-ին նրբանցք 13 հասցեի 0,14185 հա հողամասի գործառնական նշանակությունը <<այլ հողեր>>-ից փոփոխել բնակավայրերի <<բնակելի կառուցապատման>>:

6. Կատարել իրավունքի պետական գրանցում:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Գուրգեն Մնացականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner