Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով Ղազարոս Պարգեվի Սաֆարյանի կողմից լիազորված անձ՝ Լյովա Անդրանիկի Գեվորգյանի դիմումը որոշում եմ.
1.Վարդենիս համայնքի Լճավան բնակավայրի 1-ին փողոց 39 հասցեի անշարժ գույքը, սեփականության իրավունքի գրանցման վկայական N 951830 հաստատված 10.10.2002թ համաձայն կից հատակագծի բաժանել և բաժանվող 0,27965 հա անշարժ գույքին տրամադրել Լճավան բնակավայրի 10-րդ փողոց 10/1 հասցե, 0.03276 հա անշարժ գույքին տրամադրել Լճավան բնակավայրի 10-րդ փողոց 10/2 հասցե:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: