Համայնքի ղեկավարը նշեց, որ խոսքը վերաբերվում է <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի <<Բանավան>> մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի հաստիքացուցակին և ինչպես արդեն նշեցի ՝ մանկապարտեզի աշխատանքները նախապես կազմակերպելու նպատակով, օրենքով սահմանված կարգով և ստանդարտներին համապատասխան կազմվել է հասատիքացուցակ՝ բաղկացած 14 հաստիքային միավորից, որը նախապես տրամադրվել է Ձեզ՝ ուսումնասիրելու, և ինչպես գիտենք մանկապարտեզը ունենալու է երկու խումբ, և առաջարկում եմ հաստատել նշված հաստիքային միավորներն ու դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Նաիրա Մանուչարյանը աշխատավարձերի հետ կապված, եթե աշխատում են մինչև ժամը 5-ը արդյո՞ք քիչ չեն աշխատավարձները, որին ի պատասխան Կարեն Մկրտչյանը պատասխանեց, որ կա նախարարի կողմից հաստատված հաստիքացուցակ և մեթոդական ուղեցույց թե հաստիքային միավորները ինչ չափի պետք է լինեն և մենք առաջնորդվել ենք դրանով, հետագայում բյուջի միջոցների առկայության դեպքում ավագանին կարող է որոշել բարձրացնել:
Այլ առարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|