Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, ՀՀ Կառավարության 29.12.2011թ.«ՀՀ համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1920-Ն որոշման պահանջները հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտողարի 22/02/2024թ. N02//1576-2024 գրությունը, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեիր մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N2-8 եզրակացությունը համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի «Գեղարքունիք-6» միկրոռեգիոնալ (Գեղամասար, Սոթք, Ազատ, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Դարանակ, Կախակն, Կութ, Կուտական /Զառիվեր/, Նորաբակ, Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ բնակավայրեր) մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։