Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թվականի թիվ 75-ն հրամանով, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> 28 հունիսի 2008 թվականի ՀՕ-117-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության 27.04.2010թվականի ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ, հիմք ընդունելով <<Թիվ 28 ՇՄՇ>> ԲԲԸ-ի 15.07.2024 թվականի ինքնակամ իրականացրած շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը և Հայկանուշ Ռաֆիկի Մանուկյանի դիմումը (ծնված՝ 04.09.1960թ), 09.07.2024 թվականին ըստ օրենքի տրված ժառանգության իրավունքի վկայագրիը` ժառանգության գործ 168, որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը և այն հանգամանքը, որ 0,20306 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ՝ որոշում եմ.
1. Սոս Գուրգենի Հայրապետյանի ժառանգորդ՝ Հայկանուշ Ռաֆիկի Մանուկյանին (ծնված՝ 04.09.1960թ), համասեփականատերեր Հայկ Սոսի Հայրապետյանին (ծնված՝ 15.08.1984թ) և Արամայիս Սոսի Հայրապետյանին (ծնված՝ 04.10.1985թ) պատկանող Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի 16-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 28 հասցեում 1997 թվականին կառուցված բնակելի տուն՝ 37,20քմ, 1998 թվականին կառուցված անասնաշենք՝ 30,10քմ, հացատուն՝ 33,60քմ ճանաչել նրանց սեփականություն, իսկ 2011 թվականին կառուցված բնակելի տուն՝ 110.7քմ (ներքին մակերես՝ 80,10քմ), և հարթակ՝ 17,00քմ որպես ինքնակամ կառույցներ:
2. Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի 16-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 28 հասցեի 0.20306հա հողամասում (կադաստրային ծածկագիր 05-008-0116-0001) 2011 թվականին ինքնակամ կառուցված բնակելի տուն՝ 110.7քմ (ներքին մակերես՝ 80,10քմ), հարթակ՝ 17,00քմ (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 20237LDVB9) մակերեսով շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով՝ ճանաչել օրինական, որպես Հայկանուշ Ռաֆիկի Մանուկյանի, Հայկ և Արամայիս Սոսի Հայրապետյանների սեփականություն:
3. Օրինականացումը իրականացնել հետևյալ սահմանված գներով.
3.1 բնակելի տուն՝ 110.7քմ x 10000 x 0.0743 = 82300 ՀՀ դրամ
3.2 հարթակ՝ 17,00քմ x 10000 x 0.0743 = 12700 ՀՀ դրամ
3.3 ընդամենը 95000 (իննսունհինգ հազար) ՀՀ դրամ, որը պետք է 60-օրյա ժամկետում մուծվի տեղական բյուջե (ինքնակամ շինության օրինականացման հաշվեհամար-900155101208):
4. Սեփականատերերի կողմից փաստացի օգտագործվող 0,20306 հա բնակավայրի բնակելի կառուցապատման 05-008-0116-0001 կադաստրային ծածկագրով հողամասը համաձայն 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի ճանաչվել է նրանց սեփականություն:
5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։