Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0276-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2025 թվականի N 0276-Ա

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԽԱՉԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 11-ՐԴ ՓՈՂՈՑ 8 ՀԱՍՑԵԻ 05-044-0022-0006 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ 0,27167 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ 10.06.2008թ. <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, ՀՀ 27.04.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով և հիմք ընդունելով Ավետիք  Զարմայրի Իսրայելյանի դիմումը (ծնված՝ 05.06.1958թ.), որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը և այն հանգամանքը, որ բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման 0,27167 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չեն առաջացնում սերվիտուտ` որոշում եմ. 

1. Ավետիք  Զարմայրի Իսրայելյանին (ծնված՝ 05.06.1958թ.) պատկանող Խաչաղբյուր բնակավայր, 11-րդ փողոց 8 հասցեում գտնվող 0,27167 հա հողամասում 1970 թվականին կառուցված բնակելի տուն՝ 82,70 քմ, մեղվանոց՝ 44,10քմ, հացատուն՝ 20,70քմ, անասնաշենք՝ 74,10, ծածկ՝ 72,1քմ, խորդանոց 27,10քմ և ավտոտնակ՝ 13,80քմ, 1998 թվականին կառուցված նկուղ՝ 46,60քմ ճանաչել օրինական, որպես Ավետիք  Զարմայրի Իսրայելյանի սեփականություն:

2. Սեփականատիրոջ կողմից փաստացի օգտագործվող Խաչաղբյուր բնակավայր, 11-րդ փողոց 8 հասցեի (ծածկագիր՝ 05-044-0022-0006) բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման 0,27167 հա հողամասը համաձայն 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի ճանաչվել է նրա սեփականություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 18

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner