Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության 10.06.2008թ. <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության 27.04.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով, հիմք ընդունելով Նովլետ Վաղարշակի Աբրահամյանի դիմումը (ծնված՝ 25.01.1953թ.), 07.12.2024 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը` ժառանգական գործ 279 և 280, որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը և այն հանգամանքը, որ բնակավայրերի՝ բնակելի կատուցապատման 0,2259 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ`որոշում եմ.
1.Վաղարշակ Սիրեկանի և Եվգինե Ոսկանի Աբրահամյանների ժառանգորդ՝ Նովլետ Վաղարշակի Աբրահամյանին (ծնված՝ 25.01.1953թ.) պատկանող Ակունք բնակավայր, Ա. Սիմոնյան փողոց, 3-րդ փակուղի 2 հասցեում գտնվող հողամասում 1960 թվականին կառուցված բնակելի տուն՝ 70,70քմ, 1970 թվականին կառուցված բնակելի տուն՝ 43,30քմ, անասնաշենք՝ 51,30քմ, 1980 թվականին կառուցված հացատուն՝ 8,70 քմ և 1998 թվականին կառուցված խորդանոց՝ 7,40 քմ ճանաչել օրինական, որպես Նովլետ Վաղարշակի Աբրահամյանի սեփականություն:
2.Սեփականատիրոջ կողմից փաստացի օգտագործվող Ակունք բնակավայր, Ա. Սիմոնյան փողոց, 3-րդ փակուղի 2 հասցեի (ծածկագիր՝ 05-008-0100-0012) բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման 0,2259 հա հողամասը համաձայն 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի ճանաչվել է Նովլետ Վաղարշակի Աբրահամյանի սեփականություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: