Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ և 25-րդ կետերով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է 1․Համաձայնություն տալ 2022թվականի ընթացքում Վարդենիս համայնքում նպատակային հետևյալ սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը՝ 1․1Վարդենիս համայնքի Փամբակ, Դարանակ, Արփունք, Կութ, Ազատ, Ակունք, Լուսակունք, Տորֆավան բնակավայրերի մոտեցող ճանապարհների ասֆալտապատում և Դարանակ, Կուտական, Սոթք բնակավայրերի խարխուլ կամուրջների վերակառուցում և Սոթք բնակավայրի կամուրջի կառուցում /10 բնակավայր/ 1․2Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի 4 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում 1․3Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկական երաժշտական դպրոց ՀՈԱԿ-ի նորոգում և կահավորում 1․4Վարդենիս համայնքի Փամբակ, Լուսակունք, Գեղաքար, Նորակերտ, Գեղամասար, Ավազան, Արփունք, Կուտական, Տրետուք, Սոթք, Կարճաղբյուր, Արեգունի, Փոքր Մասրիկ, Ազատ, Շատվան, Ծովակ բնակավայրերի խմելու ջրի ջրագծերի, կապտաժների և ՕԿՋ-ների կառուցում /16 բնակավայր/ 1․5Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի «Բանդեր» թաղամասի կոյուղագծի և դրենաժային համակարգի կառուցում 1․6Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքում Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրի հիմնում, սպորտային խաղահրապարակի կառուցում, Վարդենիս քաղաքի Լ. Ազգալդյան, Երիտասարդության և Վ. Մանուկյան փողոցների խաչմերուկի պուրակի կառուցում, Լճավան բնակավայրում Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված պուրակի կառուցում /2 բնակավայր/ 1․7Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի չգործող մասնաշենքի հիմնանորոգում, գործող մասնաշենքի դահլիճի նորոգում, Փոքր Մասրիկ, Շատվան և Շատջրեք բնակավայրերի մանկապարտեզների կառուցում և Գեղամասար, Ակունք բնակավայրերի մանկապարտեզների վերանորոգում /6 բնակավայր/ 1․8Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի թիվ 1 մարզադպրոցի՝ քաղաքային մարզադաշտի հիմնանորոգում 1․9Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ, Ախպրաձոր, Մաքենիս, Կախակն, Սոթք, Շատջրեք, Շատվան, Նորաբակ, Գեղամաբակ, Խաչաղբյուր, Լուսակունք և Ջաղացաձոր բնակավայրերում ոռոգման ջրագծի և խորքային հորերի կառուցում /12 բնակավայր/ 1․10Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Կամոյի փողոցի սալապատում 250մ և միակողմանի մայթի կառուցում, Ակունք բնակավայրի Շահումյան փողոցի մայթեզրերի բարեկարգում /2 բնակավայր/ 1․11Վարդենիս համայնքի Սոթք, Այրք, Նորակերտ, Տորֆավան, Վանևան, Նորաբակ, Փոքր Մասրիկ, Շատվան, Փամբակ, Ախպրաձոր, Կութ, Գեղամասար, Արեգունի բնակավայրերի գազամատակարարման համակարգի կառուցում /13 բնակավայր/ 1․12Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի այգու կառուցման շարունակություն, Կութ և Ջաղացաձոր բնակավայրերի գերեզմանոցի ցանկապատում, Փոքր Մասրիկ բնակավայրում զոհվածների պուրակի կառուցում /4 բնակավայր/ 1․13Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի ապաստարանի կառուցում, ինչպես նաև Կութ, Ազատ, Նորաբակ բնակավայրերում թաքստոցների կառուցում /4 բնակավայր/ 1․14Վարդենիս համայնքի Լուսկունք, Այրք, Վանևան բնակավայրերի փողոցային լուսավորության ցանցի անցկացում /3 բնակավայր/ 1․15Վարդենիս համայնքի Շատվան և Գեղամասար բնակավայրերի հասարակական շենքերի կառուցում կամ վերանորոգում /2 բնակավայր/ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |