Ղեկավարվելով ՀՀ <<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 29-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Կարեն Էդիկի Աբրահամյանի 19.02.2025 թվականի անձնական դիմումը՝ հրամայում եմ.
1.Կարեն Էդիկի Աբրահամյանին 2025 թվականի փետրվարի 19-ից արտամրցութային կարգով նշանակել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի պաշտոնում (ծածկագիր 2.1-6):
2․Աշխատավարձը` համաձայն հաստատված դրույքաչափի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։