2024 թվականի օգոստոսի 30-ին ժամը 11:00-ին կայացավ Վարդենիս համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Ավագանու 27 անդամներից նիստին ներկա էին 21-ը, բացակայում էին <<Քաղաքացիաան պայմանագիր խմբակցության>> ավագանու անդամներ Արամ Մելքոնյանը և Արտակ Մանուկյանը հարգելի բացակայում էին <<Ահարոն Խաչատրյան>> խմբակցության ավագանու անդամ Նելլի Խաչատրյանը, <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ավագանու անդամներ Դավիթ Շահնազարյանը, Արաքսյա Հայրապետյանը <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության ավագանու անդամ Մուշեղ Շաբոյանը։ Նիստը իրավազոր է։ Նիստը վարում է համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Նիստին մասնակցում էին աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը, քաղաքաշինության հողօգտագործման և հողաշինության բաժնի պետ Աբգար Աբգարյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակն Մկրտչյանը և այլ անձինք։
Համայնքի ղեկավարը նշեց, որ կար ժամանակի խնդիր, և հարցերը շտապ պետք է ներկայացվեր ավագանու քննարկմանը, նշանակվեց ավագանու արտահերթ նիստ:
Համայնքի ղեկավարը ներկայացրեց օրակարգը բաղկացած 17 հարցից՝ ելույթում նշելով, որ անհրաժեշտությունից ելնելով օրակարգի 8-րդ հարցը՝ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ 5․1 ՄՎՏ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ փոխարինել ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ հարցով, որին միաձայն համաձայնություն տվեցին:
Այնուհետև ընթերցեց օրակարգում ընդգրկված հարցերը՝ ըստ հերթականության:
Օրակարգը հաստատելու մասին հարցը դրվեց քվեարկության։
21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|