Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը՝ նշելով, որ որոշման մեջ տեղի է ունեցել տեխնիկական խոտան.
Անհրաժեշտ է Վարդենիս համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 29-ի <<Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող հողամասից <<ԼՈՒԹ ՄԱՐ>> ՍՊԸ-ին սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտ) տրամադրելու համաձայնություն տալու մասին>> N 65-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշման 1-ին կետում՝ <<0․2615>> թվերը փոխարինել <<0․02615>> թվերով
2) որոշման 2-րդ կետում՝ <<0․2615 հա՝ 130800 (մեկ հարյուր երեսուն հազար ութ հարյուր) ՀՀ դրամ>> թվերը և բառերը փոխարինել <<0․02615 հա՝ 13080 (տասներեք հազար ութսուն) ՀՀ դրամ>> թվերով և բառերով:
Առարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|