Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 13 հուլիսի 2006 թվականի N 1140-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշումները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 05-005-0446-0001 ծածկագրով բնակավայրերի այլ հողատեսքը ներկա դրությամբ սեփականաշնորհված չէ`որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Հ. Արզոյան փողոց, 12-րդ նրբանցքի 05-005-0446-0001 կադաստրային ծածկագրով 0.73446 հա հողամասին տրամադրել Հ. Արզոյան փողոց, 12-րդ նրբանցք 4 հասցե:
2. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Հ. Արզոյան փողոց, 12-րդ նրբանցք 4 հասցեի 0.73446 հա բնակավայրերի այլ հողատեսքը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
3. Կատարել իրավունքի պետական գրանցում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: