Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2005 թվականի N 2374-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված <<ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի>> 2022 թվականի հունիսի 30-ի N 2-32 եզրակացությունը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 05-083-0103-0017 ծածկագրով 6.50 հա հողամասը ներկա դրությամբ սեփականաշնորհված չէ` որոշում եմ.
1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վանեվան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 05-083-0103-0017 կադսաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 6.50 հա արոտավայրի նպատակային նշանակությունը փոփոխել՝ Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվաքների օբյեկտների՝ էներգետիկայի նշանակության:
2. Վարդենիս համայնքի Վանեվան բնակավայրի 05-083-0103-0017 կադաստրային ծածկագրով 6.5 հա հողամասին տրամադրել Վանեվան բնակավայր, 2 հասցե:
3. Վարդենիս համայնքի Վանեվան բնակավայրի, 2 հասցեի 05-083-0103-0017 կադաստրային ծածկագրով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության 6.50 հա էներգետիկայի հողամասը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
4. Կատարել իրավունքի պետական գրանցում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: