Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարմնա մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ կետի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) և 42) կետերի, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, հիմք ընդունելով <<Ա․Գ․ ԷՍԹԵՅԹ>> ՍՊԸ-ի շուկայական արժեքի գնահատման N 06272321 հաշվետվությունը, նկատի ունենալով, որ համայնքին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի հետագա շահագործումն ու պահպանությունը նպատակահարմար չէ, Վարդենիս համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 1989 թվականի արտադրության UAZ 31512 մակնիշի (923 LL 70) մարդատար ավտոմեքենան օտարել աճուրդային կարգով:
Մեկնարկային գին սահմանել 180 000 /մեկ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ:
2.Համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովին հանձնարարել նախապատրաստել փաստաթղթեր աճուրդ կազմակերպելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: