Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



08 հոկտեմբերի 2025 թ.

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 9 ՀԱՍՑԵԻ 05-008-0170-0006 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ 0,12228 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 16-ՐԴ ՓՈՂՈՑ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 43 ՀԱՍՑԵԻ 05-008-0118-0005 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ 0,10353 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ 10.06.2008 թվականի <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, ՀՀ 27.04.2010 թվականի ՀՕ-50-ն օրենքի դրույթներով,  26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածով,ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով և հիմք ընդունելով Մնացական Դրաստի Յասեյանի դիմումը (ծնված՝ 13.10.1957 թ.), 09 սեպտեմբերի 2025 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը`ժառանգական գործ 214 և 215, որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասերի հատակագծերը և այն հանգամանքը, որ բնակավայրերի՝ բնակելի կատուցապատման 0,12228 հա և 0,10353 հա հողամասերը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չեն առաջացնում սերվիտուտ`որոշում եմ. 

1. Արփենիկ Աղաբեգի և Հարփենիկ Մարգարի Յասեյանների ժառանգորդ՝ Մնացական Դրաստի Յասեյանին (ծնված՝ 13.10.1957թ.) համասեփականատերեր՝ Արև Մնացականի Յասեյանին (ծնված՝ 29.04.1983թ.), Արմեն Մնացականի Յասեյանին (ծնված՝ 18.03.1985թ.) և Արփենիկ Մնացականի Յասեյանին (ծնված՝ 10.06.1987թ.) պատկանող Ակունք բնակավայր, Բարեկամության փողոց 3-րդ նրբանցք 9 հասցեում գտնվող հողամասում 1965 թվականին կառուցված բնակելի տուն՝ 95,80 քմ, հացատուն՝ 10,90քմ, անասնաշենք՝ 48,50քմ, 1970 թվականին կառուցված բնակելի տուն՝ 30,70 քմ, 1977 թվականին կառուցված ավտոտնակ՝ 34,10քմ ճանաչել օրինական, որպես Մնացական Դրաստի, Արև Մնացականի, Արմեն Մնացականի և Արփենիկ Մնացականի Յասեյանների սեփականություն:

2. Սեփականատերերի կողմից փաստացի օգտագործվող Ակունք բնակավայր Բարեկամության փողոց 3-րդ նրբանցք 9 հասցեի՝ (ծածկագիր՝ 05-008-0170-0006) 0,12228 հա և Ակունք բնակավայր 16-րդ փողոց 2-րդ նրբանցք 43 հասցեի՝ (ծածկագիր՝ 05-008-0118-0006) 0,10353 հա բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման հողամասերը համաձայն 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի ճանաչվել է նրանց սեփականություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կամո Զարոյան   Գուրգեն Մնացականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner