Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետով <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Վարդենիսի համայնքապետարանում 2025 թվականի հուլիսի 16-ին կայացած հողամասի վարձակալության մրցույթի արդյունքները՝ որոշում եմ․
1. Մրցույթում հաղթած Սուրեն Գրիգորյանի հետ կնքել վարձակալության պայմանագիր Վարդենիս համայնքի Գեղամաբակ բնակավայրի (ծածկագիր 05-022-0105-0008) 2.2 հա գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողի համար՝ 25 տարի ժամկետով՝ մինչև 16/07/2050 թվական։
2. Քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնի միջոցով նախապատրաստել համապատասխան փաստաթղթերը՝ ներկայացնելու պետական գրանցման։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։