Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 125
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 126
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 126
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԾՈՎԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Աշխարհագրական անվանումների մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ կետի և համայնքի ղեկավարի առաջարկութամբ` համայնքի ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի 05-051-0768-0001 ծածկագրով փողոցը անվանակոչել Ծովակ բնակավայր 2-րդ փողոց 6-րդ նրբանցք:

2.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի 05-051-0759-0001 ծածկագրով փողոցը անվանակոչել Ծովակ բնակավայր 2-րդ փողոց 6-րդ նրբանցք 1-ին փակուղի:

3. Հանձնարարել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնին ապահովել որոշման կատարումը:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(65.19 Կբ)
(90.52 Կբ)
(108.21 Կբ)
(65.15 Կբ)
(14.87 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավարը նշեց, որ Ծովակ բնակավայրում առկա են նախագծով ներկայացված փողոցները, սակայն նախկինում ինչ-ինչ պատճառներով կադաստրի կոմիտեի կայքէջում և քարտեզում բացակայում են նշված փողոցները և քաղաքացիները չունեն հնարավորություն իրենց գույքերին հասցե ստանալու: Ուստի անհրաժեշտ է Ձեր համաձայնությունը Ծովակ բնակավայրի 05-051-0768-0001 ծածկագրով փողոցը անվանակոչել Ծովակ բնակավայր 2-րդ փողոց 6-րդ նրբանցք հասեով և Ծովակ բնակավայրի 05-051-0759-0001 ծածկագրով փողոցը անվանակոչել Ծովակ բնակավայր 2-րդ փողոց 6-րդ նրբանցք 1-ին փակուղի հասցեով:

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 21 կողմ 0 դեմ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Քվեարկությունից հետո նիստերի դահլիճից դուրս եկավ ավագանու անդամ Կարեն Սիմոնյանը և չմասնակցեց  մնացած հարցերի քննարկմանը:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner