Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ 10.06.2008 թվականի <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, ՀՀ 27.04.2010 թվականի ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածով,ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով և հիմք ընդունելով Մնացական Դրաստի Յասեյանի դիմումը (ծնված՝ 13.10.1957 թ.), 09 սեպտեմբերի 2025 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը`ժառանգական գործ 214 և 215, որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասերի հատակագծերը և այն հանգամանքը, որ բնակավայրերի՝ բնակելի կատուցապատման 0,12228 հա և 0,10353 հա հողամասերը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չեն առաջացնում սերվիտուտ`որոշում եմ.
1. Արփենիկ Աղաբեգի և Հարփենիկ Մարգարի Յասեյանների ժառանգորդ՝ Մնացական Դրաստի Յասեյանին (ծնված՝ 13.10.1957թ.) համասեփականատերեր՝ Արև Մնացականի Յասեյանին (ծնված՝ 29.04.1983թ.), Արմեն Մնացականի Յասեյանին (ծնված՝ 18.03.1985թ.) և Արփենիկ Մնացականի Յասեյանին (ծնված՝ 10.06.1987թ.) պատկանող Ակունք բնակավայր, Բարեկամության փողոց 3-րդ նրբանցք 9 հասցեում գտնվող հողամասում 1965 թվականին կառուցված բնակելի տուն՝ 95,80 քմ, հացատուն՝ 10,90քմ, անասնաշենք՝ 48,50քմ, 1970 թվականին կառուցված բնակելի տուն՝ 30,70 քմ, 1977 թվականին կառուցված ավտոտնակ՝ 34,10քմ ճանաչել օրինական, որպես Մնացական Դրաստի, Արև Մնացականի, Արմեն Մնացականի և Արփենիկ Մնացականի Յասեյանների սեփականություն:
2. Սեփականատերերի կողմից փաստացի օգտագործվող Ակունք բնակավայր Բարեկամության փողոց 3-րդ նրբանցք 9 հասցեի՝ (ծածկագիր՝ 05-008-0170-0006) 0,12228 հա և Ակունք բնակավայր 16-րդ փողոց 2-րդ նրբանցք 43 հասցեի՝ (ծածկագիր՝ 05-008-0118-0006) 0,10353 հա բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման հողամասերը համաձայն 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի ճանաչվել է նրանց սեփականություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: