Հայաստանի Հանրապետությունը մշակել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի <<Կանայք, խաղաղություն և անվտանգություն>> թիվ 1325 բանաձևի իրականացման վերաբերյալ գործողությունների ազգային երկրորդ ծրագիրը։ Ծրագիրը ներկայացնում է ճգնաժամային իրավիճակում հայտնված կանանց և աղջիկների խնդիրները՝ անդրադառնալով դրանց անվտանգության բաղադրիչներին։ Առանձին մատնանշում են բռնի տեղահանված կանանց խնդիրները։ Ծրագիրը կարևորում է կանանց մասնակցությունը պաշտպանության համակարգում, ընդգծում է տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավման անհրաժեշտությունը՝ տեղերում ապահովելու համար ծրագրի դրույթների արդյունավետ իրականացումը։ 2023 թվականին Արմավիրի զարգացման կենտրոնի կողմից, ներառական մասնակցության սկզբունքով, մշակվեց ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ <<ԿԱՆԱՅՔ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ>> N 1325 ԲԱՆԱՁԵՎԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2023-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ, որը համապատասխանում է ՀՀ կողմից մշակված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման վերաբերյալ գործողությունների ազգային երկրորդ ծրագրի ռազմավարական ուղղություններին և առաջարկում է տեղայնացված նպատակներ ու գործողություններ՝ հիմնված Վարդենիս համայնքի և տեղական կանանց հատուկ կարիքների և առաջարկությունների վրա։ Այն ընդգրկում 2 տարվա ժամանակահատված։ Հաշվի առնելով վերոհիշյալը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․ Հավանություն տալ Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի <<Կանայք, խաղաղություն և անվտանգություն>> թիվ 1325 բանաձևի դրույթների իրականացման 2023-2024թթ տեղական գործողությունների ծրագրին և արդյունավետ աշխատանք տանել Վարդենիս համայնքում ծրագրով նախատեսված խնդիրների իրականացման, կանանց և աղջիկների հատուկ պաշտպանություն ապահովել պատերազմների, արտակարգ իրավիճակների և համաճարակների և դրանց ռիսկերի դեպքում։
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|