Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 158
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏՅՈՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N 158
ՄԻԱՑՅԱԼ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ <<ԿԱՆԱՅՔ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ>> ԹԻՎ 1325 ԲԱՆԱՁԵՎԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2023-2024ԹԹ ՏԵՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունը մշակել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի <<Կանայք, խաղաղություն և անվտանգություն>> թիվ 1325 բանաձևի իրականացման վերաբերյալ գործողությունների ազգային երկրորդ ծրագիրը։ Ծրագիրը ներկայացնում է ճգնաժամային իրավիճակում հայտնված կանանց և աղջիկների խնդիրները՝ անդրադառնալով դրանց անվտանգության բաղադրիչներին։ Առանձին մատնանշում են բռնի տեղահանված կանանց խնդիրները։ Ծրագիրը կարևորում է կանանց մասնակցությունը պաշտպանության համակարգում, ընդգծում է տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավման անհրաժեշտությունը՝ տեղերում ապահովելու համար ծրագրի դրույթների արդյունավետ իրականացումը։ 2023 թվականին Արմավիրի զարգացման կենտրոնի կողմից, ներառական մասնակցության սկզբունքով, մշակվեց ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ <<ԿԱՆԱՅՔ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ>> N 1325 ԲԱՆԱՁԵՎԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2023-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ, որը համապատասխանում է ՀՀ կողմից մշակված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման վերաբերյալ գործողությունների ազգային երկրորդ ծրագրի ռազմավարական ուղղություններին և առաջարկում է տեղայնացված նպատակներ ու գործողություններ՝ հիմնված Վարդենիս համայնքի և տեղական կանանց հատուկ կարիքների և առաջարկությունների վրա։ Այն ընդգրկում  2 տարվա ժամանակահատված։ Հաշվի առնելով վերոհիշյալը՝ համայնքի ավագանին որոշում է․

1․ Հավանություն տալ Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի <<Կանայք, խաղաղություն և անվտանգություն>> թիվ 1325 բանաձևի դրույթների իրականացման 2023-2024թթ տեղական գործողությունների ծրագրին և արդյունավետ աշխատանք տանել Վարդենիս համայնքում ծրագրով նախատեսված խնդիրների իրականացման, կանանց և աղջիկների հատուկ պաշտպանություն ապահովել պատերազմների, արտակարգ իրավիճակների և համաճարակների և դրանց ռիսկերի դեպքում։ 
 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏՅՈՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(807.85 Կբ)
(16.15 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավար Ա․ Խաչատրյանը պարզաբանելով, որ մանկապարտեզները համալրվել են նոր տեխնիկաներով, որոնց անհրաժեշտությունը եղել է մանկապարտեզներում։ Ելույթվ հանդես եկավ ավագանու անդամ Մելանյա Եփրեմյանը ներկայացնելով, որ քաջ ծանոթ է Արմավիրի զարգացման կենտրոնի գործունեությանը և ողջունելով նախաձեռնությունը՝ առաջարկեց հաստատել հարցը։
Քվեարկության արդյունքում 24 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner