Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 30
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 30
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ Օ. ՍԻՄՈՆՅԱՆ ՓՈՂՈՑ 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 10 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը՝ Վարդենիս համայնքի ավագանին որոշում է.

1.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Ակունք բնակավայրի Օ. Սիմոնյան փողոց 3-րդ նրբանցք 10 հասցեի (ծածկագիր 05-008-0096-0013, սեփականության իրավունքի վկայական 06022024-05-0034) 0,1հա բնակավայրերի այլ հողեր հողատեսքի հողը օտարել աճուրդ վաճառքի միջոցով:
2. Մեկնարկային գինը սահմանել, կադաստրային արժեքով 1քմ-ի համար 336,6 (երեք հարյուր երեսունվեց ամբողջ վեց) ՀՀ դրամ (17-րդ գոտի):


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.42 Կբ)
(343.14 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավարը՝ հայտնելով, որ խոսքը վերաբերվում է Ակունք բնակավայրի  05-008-0096-0013 ծածկագրով 0,1հա բնակավայրերի այլ հողեր հողատեսքին, որի մեկնարկային գինը սահմանվել է կադաստրային արժեքով 1քմ-ի համար 336,6 (երեք հարյուր երեսունվեց ամբողջ վեց) ՀՀ դրամ: Համայնքի ղեկավարը առաջարկեց թույլատրել նշված հողատեսքը աճուրդ վաճառքով օտարել, որը կապահովի բյուջեի մուտքային մասը: Առաջարկություններ և առարկություններ չեղան: Քվեարկության արդյունքում 25 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner