Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը.
2023 թվականի համար համայնքային մասհանումների ծախսման ծրագրի շրջանակներում Վարդենիսի համայնքապետարանի կողմից ներկայացված <<Սոթք բնակավայրում ոռոգման ներքին ցանցի կառուցում, Տրետուք բնակավայր 113կմ ճանապարհի ասֆալտապատում և ամենագնացի ձեռքբերում, Կուտական բնակավայրում ոռոգման արտաքին ցանցի կառուցում, Կախակն բնակավայրի ճանապարհի ասֆալտապատում>> ծրագրերը հաստատվել են։
Միաժամանակ նշում ենք, որ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ Կառավարության որոշման համաձայն Վարդենիս համայնքի ազդակիր բնակավայրերին տրամադրվող մասհանումների ավելացված 27․000․000 ՀՀ դրամը Վարդենիսի համայնքապետարանը նախատեսում է հավասարապես բաշխել ազդակիր 4 բնակավայրերում իրականացվող ծրագրերի ծավալները ավելացնելու համար։ Արդյունքում յուրաքանչյուր բնակավայրի համար նախատեսված ֆինանսական միջոցներին կավելանա ևս 6․750․000 ՀՀ դրամ։
Ծրագրի շրջանակներում Վարդենիսի համայնքապետարանը առաջարակում է նաև «Վարդենիս համայնքի Ծովակ, Լուսակունք, Վանեվան և Տորֆավան բնակասվայրերի համար խմելու ջրի կապտաժի վերանորոգում» 37․000․000 դրամ արժողությամբ ծրագիրը։ Առաջարկություններ և առարկություններ չեղան, արդյունքում 24 կողմ, 0 դեմ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|