Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 46-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով, հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է․ 1. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ խոսքը վերջից դեպի սկիզբ արտաբերելու բացառիկ ունակությամբ օժտված` Հայաստանի Հանրապետության «Դյուցազնագիրք» գրքի կրկնակի ռեկորդակիր Մարգարիտա Գարիկի Մինասյանին տրամադրել միանվագ 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ խրախուսանք։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |