Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ, 101-րդ հոդվածի 4-րդ կետերով և հիմք ընդունելով Արմեն Զարոյանի 04.09.2024 թվականի դիմումը` որոշում եմ.
1.Դադարեցնել Վարդենիսի համայնքապետարանի (նախկին Արեգունի համայնքապետարան) և Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի բնակիչ Արմեն Արամի Զարոյանի միջև 24.12.2013 թվականին 25 տարի ժամկետով կնքված 2,44528 հա վարելահողի վարձակալության պայմանագիրը (վարձակալության իրավունքի վկայական 2712013-05-0037, կադաստրային ծածկագիր 05-015-0117-0027):
2.Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնին` կազմել համապատասխան փաստաթղթերը, վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու համար:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: