Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետով <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Վարդենիսի համայնքապետարանում 2025 թվականի փետրվարի 14-ին կայացած հողամասի աճուրդ-վաճառքի արդյունքները` որոշում եմ.
1.Աճուրդում հաղթած Լաուրենտիկ Հայկարամի Սարգսյանի հետ կնքել առք ու վաճառքի պայմանագիր՝ Վարդենիս համայնքի Լուսակունք բնակավայրի 2-րդ փողոց 3 հասցեի՝ 05-043-0026-0016 կադաստրային ծածկագրով 0,07հա բնակավայրերի՝ այլ հողեր հողատեսքի համար:
2.Քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնի միջոցով նախապատրաստել համապատասխան փաստաթղթերը` ներկայացնելու պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: