Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Դարանակ բնակավայրում նախատեսվող` <<Սևան Ֆեստիվալ Սիթի>> հանգստի և սպասարկման գոտու նախագծի և նախնական գնահատման հայտի վերաբերյալ իրականացվել է 1-ին հանրային քննարկումը՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի պահանջների համաձայն:
Նախատեսվող հանգստի և սպասարկման գոտին կառուցվելու է Դարանակ բնակավայրում <<Սևան ազգային պարկի>> կողմից կառուցապատման իրավունքով տրամադրված տրածքում, գործունեությունը կրելու է սեզոնային բնույթ և իր մեջ ներառելու է տարբեր ծավալների միջոցառումների անցկացում, որոնցից ամենամեծը լինելու է <<Սևան Ստարտափ Սամմիթը>>, որին վերջին տարիներին մասնակցել են շուրջ 10000 մարդ աշխարհի 40 պետություններից:
Միջոցառման տարածքները ունենալու են տարբեր ենթակառուցվածքներ, այդ թվում հրապարակ մեծ բեմով, մինչև 100 միավոր վրան պարունակող հյուրատուն, որտեղ կարող են գիշերել մինչև 5000 մասնակից, ինչպես նաև սանհանգույցներ և լոգարաններ ու բազմաֆունկցիոնալ սննդի գոտի(ֆուտկորդ):
Առաջարկեց տալ նախնական համաձայնություն՝ Դարանակ բնակավայրում նախատեսվող <<Սևան Ֆեստիվալ Սիթի>> հանգստի և սպասարկման գոտում կառուցման աշխատանքների իրականացման վերաբերյալ:
Հարցի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեղան:
21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|