Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1 հունիսի 2006 թվականի N 1051-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշումները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 05-080-0021-0007 ծածկագրով 0,10636 հա հողամասը ներկա դրությամբ սեփականաշնորհված չէ` որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի, 1-ին փողոց, 3-րդ նրբանցք 05-080-0021-0007 կադաստրային ծածկագրով 0,10636 հա հողամասին տրամադրել Սոթք բնակավայրի, 1-ին փողոց, 3-րդ նրբանցք 20/2 հասցե:
2. Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի, 1-ին փողոց, 3-րդ նրբանցք 20/2 հասցեի 05-080-0021-0007 կադաստրային ծածկագրով 0,10636 հա հողամասի գործառնական նշանակությունը <<այլ հողեր>>-ից փոփոխել բնակավայրերի <<բնակելի կառուցապատման>>:
3.Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի, 1-ին փողոց, 3-րդ նրբանցք 20/2 հասցեի 05-080-0021-0007 կադաստրային ծածկագրով 0,10636 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
4. Կատարել իրավունքի պետական գրանցում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: