Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին. Վարդենիս համայնքի 2023թ.համար հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1.Ելնելով անհրաժեշտությունից ՝ թույլատրել համայնքի ղեկավարին վարչական բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝ 01,06,01,51 գործառնական դասակարգման 4239 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 2600,0 հազ դրամ այն ավելացնելով 01,01,01,51 գործառնական դասակարգման 4214 /կապի ծառայություններ/ տնտեսագիատական հոդվածին 800,0 հազ.դրամ , 4232 /համակարգչային ծառայություններ/տնտեսագիատական հոդվածին 1700,0 հազ.դրամ իսկ մնացած 100,0 հազ դրամն էլ ավելացնել 08,02,01,51 /գրադարաններ/ գործառնական դասակարգման 4214 տնտեսագիատական հոդվածին:
2.Նկատի ունենալով այն հանգամանքը ,որ ՀՀ կառավարությունը 2022թ օգոստոսի 11-ի նո 1313-Լորոշմամբ նախատեսել է Վարդենիս համայնքի հողօգտագործողներին աշնանացան ցորենի արտադրության խթանման համար որպես պետական աջակցություն տրամադրելու է 135,400 հազ/դրամ դրամ, թույլատրել համայնքի ղեկավարին 2023թ-ի բյուջեի եկամտային մասը, այլ ոչ հարկային եկամտատեսակում, ավելացնել նշված գումարը, իսկ ծախսային մասում այն ավելացնել 04,02,01 գործառնական դասակարգման/գյուղատնտեսություն/ 4729 տնտեսագիտական հոդվածին:
|