Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Վարդենիս համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 5-ի <<ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> 37-Ա որոշման մեջ <<ՄՍԾ Վարդենիսի տարածքային բաժնի տնօրենի ժ/պ Նոնա Աղաջանյան>> բառերը փոխարինել << ՄՍԾ Վարդենիսի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանք և զբաղվածության ծրագրերի բաժնի պետ՝ Լուսինե Հովսեփյան>> բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |