Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ավագանու 30.10.2023 թվականի թիվ 139-Ա որոշումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Տորֆավան բնակավայրի 1212,04գծմ (սեփականության իրավունքի վկայական՝ 13102023-05-0040 տրված 13.10.2023թ. 18110000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ) անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Մարտունու ԳԳՄ-ին:
2.Դիմել նոտարական տարածք պայմանագիր կնքելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: