Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի հանրակրթական դպրոցների 2024-2025 թվականների ուսումնական տարվա շրջանավարտների վերջին զանգի կապակցությամբ՝ 2025 թվականի Վարդենիս համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից համայնքի 29 դպրոցներին հատկացնել 1 320 000 /մեկ միլիոն երեք հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ միանվագ գումար՝ համաձայն հավելվածի:
2.«Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին հատկացնել՝ 100.000/մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ
3.«Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջ» ՍՊԸ-ին հատկացնել՝ 100.000/մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ
4.Գեղամասար գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի շրջանավարտներին հանրապետության տարածքում էքսկուրսիա կազմակերպելու համար հատկացնել՝ մինչև 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ, որպես շրջանավարտներին համայնքապատկան տրանսպորտով տեղափոխման վճար:
Առարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 20 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|