Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 -րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Վարդենիս համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 24-ի «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների /ՀՈԱԿ-ներ/ և բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 6-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշման հավելվածի
ա)«ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում» ՀՈԱԿ բաժնում՝ ավելացնել «Զոդող»-ի, «Սուրբ Վարդան տարածքի բարեկարգող հսկիչ»-ի հաստիքներ, իսկ «Վարորդ աղբատարի» և «Բանվոր աղբահեռացնող» հաստիքների դրույքաչափերում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի:
բ) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 ՄԵԴ» ՀՈԱԿ բաժնում՝ «Պահակ»-ի «1» հաստիքային միավորը փոխարինել «Պահակ»-ի «0․5» և «0․5» հաստիքային միավորներով՝ համաձայն հավելվածի։
գ)«ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Տորֆավան բնակավայրի «Հրաշք պարտեզ» մանկապարտեզ» ՀՈԱԿ բաժնում՝ «Պահակ»-ի «0․75» հաստիքային միավորը փոխարինել «Պահակ»-ի «1» հաստիքային միավորով՝ համաձայն հավելվածի:
դ)«ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Բանավան» մանկապարտեզ» ՀՈԱԿ բաժնում՝ ավելացնել «Փականագործ»-ի հաստիքային միավոր, իսկ «Դասիարակ»-ի «1» և «1», «Դաստիարակի օգնական»-ի «1» և «1», «Հավաքարար»-ի «0․5», «Դռնապահ» «0․5»-ի հաստիքային միավորները փոխարինել համապատասխանաբար՝ «Դասիարակ»-ի «0․585», «0․585», «0․585» և «0․585», «Դաստիարակի օգնական»-ի «0․5», «0․5», «0․5» և «0․5», «Հավաքարար»-ի «1» և «Դռնապահ»-ի «1» հաստիքային միավորներով՝ համաձայն հավելվածի:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |