Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության 10.06.2008թ. <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության 27.04.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով, հիմք ընդունելով Գնել Վլադիմիրի Առաքելյանի դիմումը (ծնված՝ 30.08.1961թ., անձնագիր՝AV 0650883), որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը և այն հանգամանքը, որ բնակավայրերի՝ բնակելի կատուցապատման 0,24521հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ` որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի 9-րդ փողոցի 05-008-0043-0017 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել Ակունք բնակավայր 9-րդ փողոց 95 հասցե:
2. Գնել Վլադիմիրի Առաքելյանին (ծնված՝ 30.08.1961թ), Ալետա Աշոտի Թադևոսյանին (ծնված՝ 01.07.1958թ), Արսեն Գնելի Առաքելյանին (ծնված՝ 03.09.1985թ), Գոհար Գնելի Առաքելյանին (ծնված՝ 16.02.1987թ) և Վարդան Գնելի Առաքելյանին (ծնված՝ 18.07.1990թ) պատկանող Վարդենիս համայնքի Ակունք բնակավայր 9-րդ փողոց 95 հասցեում՝ 1991 թվականին կառուցված բնակելի տուն՝ 132,40քմ, աստիճանահարթակ՝ 19,40քմ և անասնաշենք՝ 83,10քմ ճանաչել նրանց սեփականություն:
3. Սեփականատերերի կողմից փաստացի օգտագործվող 05-008-0043-0017 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման 0,24521հա հողամասը համաձայն 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի ճանաչվել է նրանց սեփականություն:
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։