Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիաի նախագահի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Վարդենիս համայնքի ավագանու 26 դեկտեմբերի 2022 թվականի N 136-Ա որոշումը:
2. Թույլատրել համայնքի ղեկավարին Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող (կադաստրային ծածկագիր՝ 05-065-0039-0009, սեփականության իրավունքի վկայական՝ 14052021-05-0060) Մեծ Մասրիկ բնակավայրի 4-րդ փողոց 5-րդ նրբանցք 13 հասցեի 0․10286 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը և 235․18 քմ ուսուցչի տունը 10 (տասը) տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիային:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: