Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Գարունիկ Գուրգենի Գեվորգյանի կողմից լիազորված անձի՝ Դավիթ Մհերի Ղարիբյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի 9-րդ փողոցի, 3-րդ նրբանցքի 05-008-0065-0012 ծածկագրով անշարժ գույքին տրամադրել՝ Ակունք բնակավայր 9-րդ փողոց, 3-րդ նրբանցք 3 հասցե:
2.Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի Բարեկամության փողոցի 13-րդ նրբանցքի 05-008-0127-0002 ծածկագրով անշարժ գույքին տրամադրել՝ Ակունք բնակավայրի Բարեկամության փողոց 13-րդ նրբանցք 11 հասցե:
3.Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի Սարալանջի փողոցի 05-008-0158-0003 ծածկագրով անշարժ գույքին տրամադրել՝ Ակունք բնակավայրի Սարալանջի փողոց 16 հասցե:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: