Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը:
-Ուրախությամբ պիտի նշեմ, որ Վարդենիս համայնքի ևս մեկ մարզիկ ․ հունահռոմեական ոճի ըմբիշ՝ Տիգրան Մինասյանը Երևան քաղաքում կայացած 37-րդ բանակայինների աշխարհի առաջնությունում 55 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ։
Առաջարկում եմ տալ Ձեր թույլտվությունը՝ Տիգրան Մինասյանին խրախուսելու միանվագ 250 հազար ՀՀ դրամի չափով։
Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբհարցն ընդունվեց:
|