Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 47-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է․ 1․Թույլատրել համայնքի ղեկավարին՝ Երևան քաղաքում կայացած 37-րդ բանակայինների աշխարհի առաջնությունում 55 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճած հունահռոմեական ոճի վարդենիսցի ըմբիշ Տիգրան Մինասյանին տրամադրել միանվագ 250․000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ խրախուսանք։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |