Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 181
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 181
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2025ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՀՈԱԿ-ՆԵՐ/` ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 28)-րդ ենթակետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. 

1. Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների /ՀՈԱԿ-ներ/ և բյուջետային հիմնարկների հաստիքացուցակները, աշխատակիցների թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածների /կցվում են/:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(118.06 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ Վարդենիս համայնքի ՀՈԱԿ-ների և որոշ բյուջետային հիմնարկների հաստիքացուցակներում և դրույքաչափերում կատվել են որոշակի փոփոխություններ, մասնավորապես՝ <<Վարդենիսի թիվ 2 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ում 23-րդ տողից հետո ավելացնել՝ <<սոցիալական մանկավարժ>> հաստիքային 1 միավոր,  և <<լվացարար>> 0,5 հաստիքային միավոր։

<<Վարդենիսի Կ․ Կարապետյանի անվան գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում կատարել փոփոխություն՝ ավելացնելով 8-րդ տողից հետո <<բուժքույր>> հաստիքային 1 միավոր, <<տնտեսվար>> 0,5 հաստիքային միավոր։

<<Տրետուք բնակավայրի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում կատարել փոփոխություն՝ ավելացնելով 10-րդ տողից հետո <<բուժքույր>> հաստիքային 0,5 միավոր, <<խոհարարի օգնական>> 0,5 հաստիքային միավոր,  <<հավաքարար>> 0,5 հաստիքային միավոր։

<<Ծովակ բնակավայրի մանկապարտեզ>>  ՀՈԱԿ   -ի հաստիքացուցակում կատարել փոփոխություն՝ ավելացնելով 17-րդ տողից հետո <<պահակ>> 1 հաստիքային միավոր։

<<Ծովակ բնակավայրի Մշակույթի պալատ>> ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում կատարել փոփոխություն՝   <<տնտեսվար>> 0,5 հաստիքային միավորին ավելացնելով 0,25, ընդամենը կլինի՝ 0,75 դրույքաչափ։

Նշեմ նաև, որ կատարվել է փոփոխություն բոլոր ՀՈԱԿ-ների և համայնքապատկան բյուջետային հիմնարկների աշխատակիցների դրույքաչափերում՝ կատարվել են աշխատավարձների որոշակի բարձրացում։

Քվեարկության արդյունքում 23 կողմ, 0 դեմ, 0  ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner