Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը և առաջարկեց՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տարածքում գործող բոլոր հիմնարկ-ձեռնարկություններին օրենքով պահանջվող և համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներից թեքահարթակ կառուցելու համար ըստ անհրաժեշտության հատկացնել 2․0 քմ․ հողատարածք, իսկ Վարդենիս քաղաքի բնակչուհի Նվարդ Ավետիսյանին Վարդենիս քաղաքի Վ․ Համբարձումյան փողոցի թիվ 3 շենքի ընդհանուր օգտագործման հողատարածքից՝ 2․0քմ․ տարածք անհրաժեշտ թեքահարթակը կառուցելու համար:
Ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը առաջարկեց գլխագրում ևս կատարել փոփոխություն և ավելացնել վերոնշյալը, ինչպես նաև նշել համապատասխան դիմումի դեպքում, որպեսզի մարդիկ դիմեն և հետո ավելացվի:
Այլ առարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|