Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 69
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N 69
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ <<ՎԱՐԴԵՆԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ>> ՓԲԸ-Ի ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԱՊԱՌՔԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱԿԻ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով <<Գույքահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը  համայնքի ավագանին որոշում է.

 Վարդենիս համայնքի ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ <<ՎԱՐԴԵՆԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ>> ՓԲԸ-Ի գույքահարկի 671 287 /Վեց  հարյուր  յոթանասունմեկ  հազար երկու հարյուր ութսունյոթ/ ՀՀ դրամ ապառքից օրենքով սահմանված կարգով զիջել  517 832 /հինգ հարյուր տասնյոթ հազար ութ հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ տույժի գումարը և հիմնական գումարից 30%, մնացած պարտավորությունները մարելուց հետո : 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(342.13 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը՝ ներկայացնելով օրակարգի 13-րդ հարցը։ Հարցի շուրջ հանդես եկավ <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության անդամ Մուշեղ Շաբոյանը, ով առաջարկեց բացի տույժից զիջել նաև մայր գումարը ամբողջությամբ։  Հարցի  վերաբերյալ հանդես եկավ նաև <<Քաղաքացիական պայմանագիր >> խմբակցության ղեկավար Նաիրա Մանուչարյանը՝ պաշտպանելով Մուշեղ Շաբոյանի առաջարկությունը։ <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության անդամների ն հակադրեց <<Ահարոն Խաչատրյան>> խմբակցության անդամ Կարեն Մկրտչյանը, ով նշեց, որ սահմանված կարգով պետք է առաջնորդվել և զիջել ներկայացված ձևով։  Նիստ վարողը առաջարկեց բացի տույժից զիջել նաև մայր գումարից 20% չափով։ Հարցի շուրջ այլ առաջարկություններ և առարկություններ չեղան, հարցը դրվեց քվեարկության։ 19 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner