Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 552
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 100
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 100
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ՌՈՄԱՆԻ ՓՈՂՈՑԻ 12/7 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  ՀՀ Կառավարության  12 ապրիլի 2001թ. N286 որոշման 46.2 կետով , ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով , <<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի հանրապետության օրենքի  18-րդ հոդվածի 21-րդ կետով, հիմք ընդունելով Արման Արմենի Սաղաթելյանի դիմումը  և համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է.

1. Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս քաղաքի Ռոմանի փողոցի 12/7 հասցեի (ծածկագիր 05-005-0175-0042) 0,0006հա հողամասը կառուցապատման իրավունքով 5 տարի ժամկետով հատկացնել Արման Արմենի Սաղաթելյանին՝ սրճեփի շարժական տաղավար տեղադրելու համար: 

2.Հողամասի վարձավճարի չափը սահմանել տարեկան 25000 (քսանհինգ հազար)ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.70 Մբ)
(320.57 Կբ)
(16.51 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ առաջարկելով թույլատրել Արման Արմենի Սաղաթելյանին իր դիմումի համաձայն՝ Վարդենիս քաղաքի Ռոմանի փողոցի 12/7 հասցեում կառուցապատման իրավունքով՝ հատկացնել 0,0006հա հողամասը՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում սրճեփի շարժական տաղավար տեղադրելու համար: Նախագծում ներկայացվել է յոթ տարի, սակայն առաջարկեց թույլատրել հինգ տարի ժամկետով: Հողամասի վարձավճարի չափը սահմանել տարեկան քսանհինգ հազար ՀՀ դրամ:

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

20 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner