Ղեկավարվելով <<Գույքահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը համայնքի ավագանին որոշում է. Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի բնակիչ Էդվարդ Մանվելի Մանուկյանին պատկանող INFINITI FX 35 3.5 մակնիշի 48UQ888 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի 430 542 /չորս հարյուր երեսուն հազար հինգ հարյուր քառասուներկու / ՀՀ դրամ ապառքը օրենքով սահմանված կարգով զիջել 25 542 /քսանհինգ հազար հինգ հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ տույժի գումարը և 30% մայր գումարը՝ մնացած պարտավորությունները մարելուց հետո : |