Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29 ապրիլի 2021 թ․-ի N 698-Ն որոշմամբ սահմանված կարգով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը՝ Վարդենիս համայնքի ավագանին որոշում է. 1. Վարդենիս համայնքի 05-005-0010-0029 կադաստրային ծածկագրով 0,01411 հա անհայտ հողամասը և հողամասի վրա Վարդենիս քաղաքի բնակիչ Ատոմ Խաչիկի Սարգսյանի կողմից ինքնակամ կառուցված 74,3 քմ մակերեսով աստիճանահարթակը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն: |