Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



13 մարտի 2025 թ.

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 05-008-0082-0018 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ 0,10255 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 05-008-0122-0014 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ 0,21171 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ 10.06.2008թ. <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, ՀՀ 27.04.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով և ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Աղասի Սուրենի Գալստյանի դիմումը (ծնված՝ 30.12.1964թ.), որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասերի հատակագծերը և այն հանգամանքը, որ բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման 0,10255 հա և 0,21171 հա հողամասերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չեն առաջացնում սերվիտուտ`որոշում եմ. 

1. Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի Հ. Հովհաննիսյան փողոցի 05-008-0082-0018 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել Ակունք բնակավայր Հ. Հովհաննիսյան փողոց 7 հասցե:

2. Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի 16-րդ փողոց, 5-րդ նրբանցքի 05-008-0122-0014 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել Ակունք բնակավայր, 16-րդ փողոց, 5-րդ նրբանցք 4 հասցե:

3. Աղասի Սուրենի Գալստյանին (ծնված՝ 30.12.1964թ.) և Անուշ Արտավազդի Գալստյանին (ծնված՝ 14.09.1965թ.) պատկանող Ակունք բնակավայր, Հ. Հովհաննիսյան փողոց 7 հասցեում գտնվող 0,10255 հա հողամասում 1986 թվականին կառուցված բնակելի տուն՝ 138,20 քմ, Բ.Պ աստիճանահարթակ՝ 34,40 քմ, մառան՝ 10,20 քմ, անասնաշենք՝ 53,40 և 59,90 քմ, պարիսպ՝ 1,20 և 3,70 քմ ճանաչել օրինական, որպես Աղասի Սուրենի և Անուշ Արտավազդի Գալստյանների սեփականություն:

4. Սեփականատերերի կողմից փաստացի օգտագործվող Ակունք բնակավայր Հ. Հովհաննիսյան փողոցի 7 հասցեի (ծածկագիր՝ 05-008-0082-0018) 0,10255 հա և Ակունք բնակավայր 16-րդ փողոց, 5-րդ նրբանցք 4 հասցեի (ծածկագիր՝ 05-008-0122-0014)  0,21171 հա բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման հողամասերը համաձայն 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի ճանաչվել է նրանց սեփականություն:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կամո Զարոյան   Աբգար Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner