Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին կետի 89-րդ հոդվածի 2-րդ կետով գործող պայմանագրի 6-րդ պարբերության 18․2 մասով և հիմք ընդունելով Գարիկ Մարտիրոսյանի 11․02․2024թվականի դիմումը պայմանագիրը մասնակի լուծելու վերաբերյալ որոշում եմ․
1․Վարդենիս համայնքի Գեղաքար բնակավայրի բնակիչ Գարիկ Մարտիրոսյանի 03․03․2003թ․ վարձակալությամբ տրված 10հա վարելահողի պայմանագիրը վկայական՝ N 0083198 լուծել․
2․Վարդենիս համայնքապետարանի Գյուղատնտեսության և Բնապահպանության բաժնին նախապատրաստել անհրաժեշտ փաստաթղթեր անշարժ գույքի կադաստրի Վարդենիսի տարածքային ստորաբաժանման ներկայացնելու համար․
3․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։